Theme 3

Ծանոթանա՞նք
 OnCours-ի հետ

OnCourse-ը երկար տարիների քրտնաջան աշխատանքի ծնունդ է։ Այն հիմնադրվել է Ալմինե Սողոմանյանի կողմից, ով մի օր որոշեց, որ կուտակած գիտելիքներն ո փորձը ցանկանում է կիսել այլ մարդկանց հետ և պատրաստել լավ մասնագետներ։

Ու այդպես ծնվեց OnCourse-ը։

Ալմինե Սողոմոնյանի անցած ուղին

Ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՝ ստանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի որակավորում։

Հաշվապահության ոլորտում ունի ավելի քան 18 տարվա աշխատանքային փորձ։

Աշխատել է մի շարք առաջատար ընկերություններում, ինչպիսիք են՝ «Լազերային Տեխնիկա» ՓԲԸ, «Իմէքս Գրուպ» ՍՊԸ,« Իսոլա» ՍՊԸ, «Ֆակտոր տեղեկատվական կենտրոն » ՀԿ : 

Զբաղեցրել է թե՛ առաջատար մասնագիտական պաշտոններ, և թե՛ գլխավորել խոշոր հարկ վճարողի ֆինանսական ստորաբաժանումը՝ գլխավոր հաշվապահի պաշտոնում։ Դասախոսել է  «ՀՊՏՀ քոլեջ» ՊՈԱԿ-ում ։

info content

Տիրապետում է ՀԾ-Ձեռնարկություն , ՀԾ-Հաշվապահ 7 , 1С: Предприятие 8 և NETSUITE հաշվապահական ծրագրերին։
Վարելով հաշվառում խոշոր ընկերություններում՝ հմտորեն տիրապետում է Ֆինանսական հաշվետվությունների և Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներին (ՀՀՄՍ և ՖՀՄՍ), ՀՀ Հարկային և Աշխատանքային օրենսդրություններին։

OnCourse-ի արժեքները

OnCourse-ի հիմքում անկեղծությունն է միմյանց նկատմամբ, և առաջնայինը ոչ թե գումար աշխատելը, այլ իսկապես լավ մասնագետներ ունենալը։
Մեզ մոտ վստահ են, որ միմիայն լավ կրթությամբ է հնարավոր հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները։ Իսկ մենք ապահովում ենք հաշվապահական բարձրակարգ կրթություն և սիրով հրավիրում սովորելու յուրաքանչյուրին։