Theme 3
info head

Հաշվապահական հաշվառում

OnCourse-ը սիրով հրավիրում է մասնակցելու «Հաշվապահական հաշվառում» դասընթացին։

Ու՞մ համար է դասընթացը

  Դասընթացին կարող են մասնակցել հաշվապահության նկատմամբ հետաքրքրություն ունեցող բոլոր անձինք, ովքեր ցանկանում են ձեռքբերել նոր մասնագիտություն, բարելավել  մասնագիտական գիտելիքները կամ հաջողել սեփական բիզնեսում։ 

Ի՞նչ գիտելիքներ կունենաք ավարտից հետո

     Հաշվապահական հաշվառման հիմունքների և մեթոդների տիրապետում

 ֆինանսական հաշվետվության տարրերի հաշվառում ՝ համաձայն ՀՀՄՍ պահանջների և այլ նորմատիվ իրավական ակտերի

     Տնտեսական գործառնությունների փաստաթղթավորում

     E-invoicing, Taxservice.am համակարգերում հմուտ աշխատելու կարողություն

Հաշվապահական տեղեկատվության ամփոփում, ստուգում և  հիմնական ֆինանսական հաշվետվությունների կազմում

Դասընթացի ծրագիրը

     Իրավաբանական անձի ստեղծում, գրանցում և հաշվապահական հաշվառման վարում

     Հաշվապահական հաշվառման առարկան և մեթոդի տարրերը

     Ակտիվների (հիմնական միջոցներ,ոչ նյութական ակտիվներ,պաշարներ,դրամական միջոցներ և այլն) հաշվառում,աշխատանք E-invoicing համակարգում

      Սեփական կապիտալի տարրերի  հաշվառում

      Պարտավորությունների (վարկեր, փոխառություններ, վարձակալություն և այլ կրեդիտորական պարտքեր) հաշվառում

     Ֆինանսական արդյունքի որոշում և հիմնական ֆինանսական հաշվետվությունների կազմում և ներկայացում Taxserviceam համակարգերում

Դասընթացի ընթացքում ուսանողը յուրաքանչյուր թեմայի ուսումնասիրվող նյութն ամրապնդում է խնդիրների լուծման, գործնական աշխատանքների կատարման միջոցով։ Ուսումնասիրվող նյութերից բացի տրվում են դրանց հիմքը հանդիսացող իրավական ակտերն ու դրանց հղումները, որպեսզի ուսանողը շարունակի ինքնակրթվել և հետևի շարունակական մասնագիտական զարգացմանը։

Մանրամասները

Տևողությունը՝ 48 ժամ (8 շաբաթ)

Դասաժամեր՝ 11։00-13։00, 15։00-17։00, 19։00-21։00 (3 դաս շաբաթական)
Մասնակիցների քանակ՝ 7-9
Արժեքը՝ 60․000 դրամ

Ցանկանում եք մասնակցե՞լ․ լրացրեք հայտը