Theme 3
info head

Հարկային հաշվառում 

Պրոֆեսիոնալ հաշվապահը պետք է շատ լավ տիրապետի հարկային օրենսգրքին։ 

Այդ նպատակով էլ OnCourse-ն առաջարկում է "Հարկային հաշվառում դասընթացը"։

Ու՞մ համար է դասընթացը

Դասընթացին կարող են մասնակցել հաշվապահական գիտելիքներ ունեցող անձինք, ովքեր ցանկանում են  խորացնել հարկային օրենսգրքի իրենց իմացությունը և ծանոթանալ ներկայացվող հիմնական հարկային հաշվետվություններին (ԱԱՀ և Ակցիզային հարկ, շահութահարկ, շրջանառության հարկ, եկամտային հարկ և այլն)։ 

Ի՞նչ գիտելիքներ կունենաք ավարտից հետո

  Գոյություն ունեցող հարկման համակարգերի, հարկերի և պարտադիր վճարների իմացություն

●  Ըստ առանձին հարկատեսակների՝  հարկման օբյեկտների, դրույքաչափերի, հարկի հաշվարկման և վճարման կարգի ուսումնասիրում

  Ֆինանսական և հարկային հաշվառումների տարբերությունների բացահայտում

●  Հարկային հաշվետվությունների կազմում և լրացում հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (https://file-online.taxservice.am)

Դասընթացի ծրագիրը

     Հարկային օրենսգրքի կարգավորման առարկան, հիմնական հասկացությունները

     Ավելացված արժեքի հարկ և ակցիզային հարկ

     Շահութահարկ

      Եկամտային հարկ

      Շրջանառության հարկ

     Միկրոձեռնարկատիրության համակարգ

     Մաքսագուրք, մաքսավճար

     Հարկային ստուգումներ, տույժեր և տուգանքներ

Այս մոդուլի ընթացքն հագեցած է գործնական աշխատանքների կատարմամբ։ Մասնակիցները դասընթացի ավարտին լիարժեք կտիրապետեն հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգին (taxservice.am)։

Մանրամասները

Տևողությունը՝ 24 ժամ (4 շաբաթ)

Դասաժամեր՝ 11։00-13։00, 15։00-17։00, 19։00-21։00 (3 դաս շաբաթական)

Մասնակիցների քանակ՝ 7-9

Արժեքը՝ 30․000 դրամ

Ցանկանում եք մասնակցե՞լ․ լրացրեք հայտը